Skip to main content

Posts

Featured

Մասնակցում ենք Seaside Startup Summit 2019-ին

Տասերորդ դասարանի սովորողներով ստեղծել ենք TrashMaster հավելվածը, որը օգնում է բնակչի տեսակավորած աղբը հասցնել վերամշակման գործարաններին։ Հավելվածը ներկայացրել ենք տարբեր մրցույթների, այդ թվում՝ Seaside Startup Summit 2019։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019» վրանային բիզնես ֆորումը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը։ Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է։ Սամմիթի 7 օրերի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել դասախոսությունների և քննարկումների։ Որոշեցինք այս տարի մենք էլ մասնակցել սամիթին։ Ներկայացնելու ենք մեր սթարթ-ափ գաղափարը և արդեն իսկ մեր զարգացրած և մշակած հավելվածը։ Ակնկալում ենք նախագծի շրջանակներում սովորել և ավելի հմտանալ մեր աշխատանքի մեջ։ Մեզ հաջողություն մաղթենք :) 

Latest Posts

Ծանոթացիր մեր ԴԵՄՈ տեսանյութի հետ

Ավելին մեր հավելվածի` TrashMaster-ի մասին

Մեր մասնկացությունը Տեխնովացիա մրցանակաբաշխությունում